Eatoria-ն ինքնասպասարկումով ռեստորանների ցանց է՝ հիմնադրված 2022թ․-ին։ Այժմ գործում է երկու մասնաճյուղ։ Հիմնադրման պահից մենք ունեցել ենք մեկ գլխավոր առաքելություն՝ մատուցել որակյալ, թարմ սնունդ։ Մենք հնարավորություն ենք ընձեռում ամեն օր վայելելու տասնյակ ուտեստներ, որոնք պատրաստվում են բարձրորակ հումքով և հատընտիր բաղադրիչներով։ Մեր կարևորագույն արժեքներից մեկը այցելուների առողջությունն է, որի վրա չենք խնայում և ոչ մի ռեսուրս։